«Ալիք մեդիա». 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները ամենից հաճախ Թուրքիա են մեկնել։ Վրաստանից կատարված այցելությունների 55,7 տոկոսը դեպի Թուրքիա է:
Վրաստանի բնակիչների երկրորդ ընտրությունը Եվրամիության անդամ երկրներն են, որոնց բաժին է ընկնում այցելությունների ընդհանուր թվի 12,5 տոկոսը, երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 10,7 տոկոսով, չորրորդը՝ Հայաստանը՝ 6,8 տոկոսով, հինգերորդը՝ Ադրբեջանը 1 տոկոսով, իսկ 13,4 տոկոսով այլ երկրներ են։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-մայիս-հունիս) ամենաշատ այցելությունները՝ 42,5 տոկոս, կատարվել են առևտրի նպատակով:
Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: