Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճում արդյունագործական որսի ժամկետը երկարաձգվեց

Օգոստոս 24,2022 16:14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։

Ըստ հիմնավորման՝ 2022 թ. համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022 թ. ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 000 կգ ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:

2022 թ. աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակով՝ կազմակերպվել են մի շարք քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների և անձանց հետ։

 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031