Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում կկառուցվի Թումո շարժական կենտրոն, Տավուշի մարզում էլ մի շարք առարկաներ դասավանդող ուսուցիչներին կվերապատրաստեն

Օգոստոս 24,2022 16:06

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Համաձայն Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների նոր ծրագրերին համապատասխան մշակված բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների ուսումնական նյութերի տպագրություն, Տավուշի մարզում այդ առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում։ Վերապատրաստվելու են մարզի 212 ուսուցիչ։ Վերապատրաստումները իրականացնելու համար մշակվել է վերապատրաստման մոդուլ՝ 14 ժամ տևողությամբ: Վերոնշյալ ծախսերի իրականացման համար առաջարկվում է վերաբաշխման միջոցով հատկացնել 31,717.3 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` հողամաս կնվիրաբերվի ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքին՝ Նոր Գյուղ բնակավայրում մանկապարտեզ կառուցելու նպատակով: Որոշմամբ սահմանվում է նաև, որ մանկապարտեզի կառուցման նպատակով 2022-2023 թթ. կիրականացվի 213 626 770 մլն դրամի ներդրում, որից 149 538 739 դրամը կիրականացվի պետական բյուջեի, իսկ 64 088 031 դրամը՝ Ակունք համայնքի միջոցների հաշվին։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031