Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

500 միլիոն դրամ եւ դրանից ավելի ներդրման դիմաց պետությունը ենթակառուցվածք կտրամադրի

Օգոստոս 24,2022 15:23

Գործադիրն այսօր կառավարության նիստում հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:

Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ Նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, մասնավորապես մասնավոր հատվածին օժանդակելով, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի տարածքում, ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչը կնպաստի ծրագրի կենսունակությանը (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն): Նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը առաջին կիսամյակում բարձր տնտեսական ակտիվության աճ է գրանցել, որը ոգեշնչում է խթանել և օժանդակել ներդրումները: «Անցած տարի թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, թե՛ ՀՀ կառավարության ծրագրով, հաստատել էինք «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումները: Այս ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում: Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում, տարբեր տեսակի ներդրումներ իրականացնում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում ենթակառուցվածքների հետ կապված՝ կլինի ջրատար, գազատար խողովակ, ճանապարհ և այլն, և այս միջոցառմամբ ներդրողներին խրախուսում ենք՝ օգնելով նրանց ենթակառուցվածքային խնդիրների հարցում»,- ասել է նախարարը:

Ինչպես նշել է Վահան Քերոբյանը, կառավարությունը 500 միլիոն դրամի չափով ներդրում կատարողին պատրաստ է տրամադրել 20 տոկոսի չափով այն ենթակառուցվածքը, որը նրան անհրաժեշտ է, իսկ եթե ներդրումը 500 միլիոն դրամից ավելի է, ապա կառավարությունը պատրաստ է տրամադրել 10 տոկոսի չափով անհրաժեշտ ենթակառուցվածքը: «Ցանկացած նմանատիպ գործարք լինելու է կառավարության որոշմամբ»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ նման խոստմամբ հանդես է եկել 2019 թվականին: «Լավ է, որ մենք գնում ենք այս ճանապարհով՝ խրախուսելով ներդրումները:Մենք, ըստ էության, գործընկերության մոդել ենք առաջարկում և խրախուսում ենք ներդրումը՝ կապելով կոնկրետ ներդրման չափի հետ»,-ասել է վարչապետը։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031