Հրազդանի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մոնթե Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հրազդան-Երևան երթուղու և Հրազդան համայնքի բնակիչների իրավունքների ոտնահարման մասին։
Ամիսներ շարունակ տարբեր պատկան մարմիններին ուղարկված գրությունների և ստացված պատասխաններից արված հետևություններն ամփոփ.
Արձանագրում 1. Տևական ժամանակ է Հրազդան-Երևան երթուղու կանոնավոր սպասարկում չի իրականացվում
Կարդացեք նաև
Արձանագրում 2. Հրազդան-Երևան ուղևորափոխադրումները ուղեկցվում են բազմաթիվ կամայականություններով
Արձանագրում 3. Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը Մուլտի տրանսպորտ ընկերության կողմից մինչ օրս չի իրականացվում (նշյալ ընկերությունը երթուղին սպասարկելու մրցույթում հաղթել է դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին)
Արձանագրում 4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կամ հայտնի չէ, թե ո՞ր ընկերության կողմից է այժմ սպասարկվում Հրազդան-Երևան երթուղին կամ այդ տեղեկատվությունը չի հաղորդում մեզ, կամ… (հետևությունները թողնում եմ ձեզ),
Արձանագրում 5. Հրազդան-Սևան երթուղին չի սպասարկվում և տեսանելի ապագայում չի սպասարկվելու։
Հ.Գ. Մեջբերում ՀՀ Սահմանադրությունից.
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։
Հ.Գ.Գ. Կեցցե՛ պոպուլիզմը և գերագույն պոպոլիստը իր տեղային չստացված օրինակներով։