Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը զինծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել ծառայության 4-րդ ամիսը լրանալուց հետո՝ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու դեպքում․ նախագիծ

Օգոստոս 24,2022 14:21

Հրապարակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։

Նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում §, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի¦ բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 5-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 26-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների,» բառերը փոխարինել «նշանակումն» բառով.
2) 3-րդ մասում «, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.
3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում «պաշտպանության նախարարի հրամանով» բառերը փոխարինել «կառավարության որոշմամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 28-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ կետը և 12-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 29-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում և 2-րդ մասում «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների» բառերը հանել.
2) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել նաև ծառայության չորրորդ ամիսը լրանալուց և պատրաստության ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու դեպքում:».
3) 3-րդ մասում «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերի» բառերով.
4) 4-րդ մասում «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «տարի» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար՝ 5 տարի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում § և սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագիր կնքած զինծառայողների¦ բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով:»:

ՀՈԴՎԱԾ 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասով սահմանված պատվովճարի գումարն իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների, տնօրինելու իրավունքը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պատվովճար ստացած քաղաքացիների վրա՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղություններով չօգտագործված պատվովճարի գումարի մասով:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031