Կառավարության այսօրվա նիստում, երբ քննարկվում էր սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի պահ անակնկալի եկավ, երբ իմացավ, որ բարձրացված կենսաթոշակն արդեն հենց սեպտեմբերի 1-ին կարող են ստանալ քաղաքացիները։
«Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ հոկտեմբերի 1-ից կստանան ավելացված ծավալը»,-հետաքրքրվեց Փաշինյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց՝ սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի թոշակը ստանալու ժամանակ։
«Սեպտեմբերի թոշակն արդեն կստանան, որը ստացվում է հոկտեմբերի առաջին շաբաթում․․․»,-ասաց վարչապետը։
Կարդացեք նաև
Ապա կրկին ճշտեց՝ սեպտեմբերի 1-ին արդեն բարձրացվա՞ծ են ստանալու: Նախարարից լսելով դրական պատասխան, Փաշինյանը շարունակեց․ «Չեղավ, որ սեպտեմբերի 1-ից ենք բարձրացնում, եղավ որ օգոստոսի 1-ին ենք բարձրացնում»։
Նախարարը պարզաբանեց, որ կենսաթոշակները վճարում են տվյալ ամսվա համար նույն ամսվա սկզբում։
«Հա․․․սեպտեմբերին հենց սեպտեմբերի թոշակն ենք վճարում։ Ավելի լավ»,-կենսաթոշակների վճարման ժամկետն այսպես իր համար բացահայտեց Փաշինյանն ու թեման փակեց։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ