Պրահայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնությունում խաղացվել է չորս տուր: Ութ շախմատիստուհիներ, նրանց թվում՝ գործող չեմպիոն, Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, 3,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Էլինան լրացուցիչ գործակիցներով ընթանում է 2-րդ տեղում:
Ուժեղագույնների 10-յակը 3,0 միավորով եզրափակում է Հայաստանի մեկ այլ փորձառու շախմատիստ՝ Լիլիթ Մկրտչյանը:
Նույնքան միավոր վաստակել է եւ 14-րդ հորիզոնականում է Մարիա Գեւորգյանը, որը բավականին տեւական դադարից հետո է վերադարձել մեծ շախմատ: Մարիամ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը ունեն 2,5-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը առայժմ՝ 2,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ