Լրահոս
Օրվա լրահոսը

««Ֆրեսկո»-ն հսկայական աշխատանքն է, որն արվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ». Յուրի Մեչիտով

Օգոստոս 24,2022 11:45

Օգոստոսի 19-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը ընդգծեց, որ դժվարին ժամանակահատվածում նմանօրինակ  միջոցառումների իրականացումը միայն ու միայն անհրաժեշտություն է․«Փառատոնի շրջանակում, այս տարի իրականացրեցինք «Ծիծեռնակ» ներառական մշակութային ճամբար, որին մասնակցեցին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ։ Երեխաների արձագանքը, տպավորություններն  ուղղակի ապրեցնող էին բոլորիս համար, իհարկե այդ ամենը  նաեւ պարտավորեցնող էր»։


Այս տարի փառատոնն ունի նոր կարգախոս, որն է՝ #Միասին կարող ենք․ «Նման փառատոները, դասվում են այն կարեւոր միջոցառումների եւ իրողությունների շարքին, որոնք կարծրատիպ են փոխում հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ, անխոս՝ նման նախագծերը ոչ միայն նախընտրելի են այլեւ՝ պարտադիր »,-ասուլիսի ընթացքում նշեց տեսողական խանգարում ունեցող  հայտնի եւ սիրված երաժիշտ Ալեքսանդր Ժուկովը։

Օրեր առաջ Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցած համերգով մեկնարկած  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում  հանդես եկան Վանաձորի Կամերային երգչախումբը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը, ինչպես նշում է  փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն՝ փառատոնի նպատակներից է ակտիվացնել մարզային մշակութային  կյանքը․  «Վանաձորյան բացումից եւ մշակութային օրերից հետո վերադարձել ենք Երեւան՝ օգոստոսի  23-ից ծրագրերը կիրականացվեն Սբ․ Աննա և Սբ․ Կաթողիկե եկեղեցիների տարածքում, կինոդիտում- քննարկումներից մինչեւ հանդիպումներ, համերգային ծրագրեր ։ Դե, իսկ փառատոնը կամփոփվի օգոստոսի 28-ին  Ա․Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Անուշ» օպերայով »,- ասուլիսի ընթացքում նշեց հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Շահեն Նազարենկոն խոսելով նաեւ փառատոնի ձեռքբերումների  մասին՝ ուրախությամբ ընդգծեց, որ այս տարի փառատոնի շրջանակում համագործակցում են ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ։

«Ուրախ եմ, որ այս տարի մասնակցություն ունեմ փառատոնում ավելին՝ կարծում եմ, որ կարեւոր  ասելիք ունեցող փառատոնի հետ աշխատելու ընթացքում ամենը արվել է շատ մեծ սիրով եւ այդ ամենի ականատեսը կլինի նաեւ հանդիսատեսը՝ օգոստոսի 27-ին կայանալիք համերգի ընթացքում»,- նշեց Հայկ Մելիքյանը։

Լուսանկարիչ Յուրի Մեչիտովն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է փառատոնի հետ, նրա խոսքով այլեւս ինքն իրեն արտերկրի հյուրը չի դիտարկում․ «Այնքան եմ մտերմացել  փառատոնի, նրա կազմակերպիչների հետ, ասես ես էլ թիմի մի մասն եմ, անգամ հիմա իմ կողքին նստած բանախոսները խոսում են, եւ ինձ թվում է, որ ես ամենը հայերենով հասկանում եմ, այդչափ մտերմացել ենք փառատոնի, Հայաստանի հետ»,-նշեց բանախոսը, հավելելով, որ շատ է գնահատում Աննա Կարապետյանի եւ Շահեն Նազարենկոյի արված աշխատանքը․«Թվում է՝ սա միայն փառատոն է, բայց պետք է նայել այս հսկա աշխատանքին, որն արվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ»։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։Փառատոնին աջակցում են նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031