Եղել են դեպքեր, իրադարձություններ, որոնք հասարակության նյարդին են կպել, ընդվզում են առաջացրել, սակայն դրանք իրենց կարեւորությամբ երբեմն զիջել են շատ այլ իրադարձությունների, որոնց մեր հասարակությունն անհաղորդ է մնացել:
Ասենք, 2004 թվականին` ընտրություններից մեկ տարի անց, մարդկանց հոծ բազմություն փողոց ելավ եւ բողոքեց Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու` վստահության հանրաքվե չանցկացնելու դեմ, իսկ Սեւ լիճը, Գորիս-Կապան մայրուղին, Աղավնոն թշնամուն հանձնելու դեմ շատ քիչ մարդ ընդվզեց: Ասենք` տրանսպորտի 50 դրամ թանկացումը, հոսանքի գնի փոքրիկ աճը, Կոմիտասի 5-ում մի բնակելի շենքի կառուցումը, Մաշտոցի պուրակում տաղավարներ տեղադրելը մեծ թվով երիտասարդների հանեց փողոց, հիմա այդ նույն երիտասարդները հանգիստ հետեւում են, թե ինչպես է մաս-մաս հանձնվում հայրենիքը, ինչպես են ադրբեջանական անցակետեր տեղադրվում, եւ ինչպես են Արցախից փախստականներ գալիս Հայաստան: Եթե նախկին պայքարը հանրային` սորոսական սեկտորն էր գեներացնում, ինչո՞ւ այս տարիներին չձեւավորվեց այլընտրանքային քաղհասարակություն, եւ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին այսքան անհաղորդ դարձել պետության համար կենսական, անկյունաքարային հարցերի նկատմամբ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: