«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։
Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։
Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները։
Կարդացեք նաև
ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի հաղորդագրություն
Լուսանկարում՝ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը օգոստոսի 18–ին հանդիպում է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ «Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր նախարարը։