«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Ուկրաինայի անկախության տոնը, որ այս տարի նշվում է արդեն կես տարի ձգվող պատերազմի պայմաններում: Ուկրաինան այսօր զենքը ձեռքին պայքարում է հանուն իր անկախության և ազատության, հանուն ժողովրդավարության՝ ունենալով քաղաքակիրթ ու ժողովրդավար աշխարհի աջակցությունը: Եվ այդ պայքարը վստահաբար ավարտվելու է հաջողությամբ, որովհետև չի կարող ժողովրդավարական պետությունը պարտվել բռնապետությանը՝ ունենալով իրական դաշնակիցներ:
«Հանրապետություն» կուսակցություն