«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից: Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե կա կարծիք այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում թիրախավորել քաղաքացիական և կառավարական ենթակառուցվածքները:
Այս նախազգուշացումով Միացյալ Նահանգները հանդես եկավ այն բանից հետո, որ Ուկրաինայի իշխանությունները նախօրեին արգելեցին Կիեւում անցկացնել Խորհրդային Միությունից անկախանալու տարեդարձին նվիրված տոնակատարությունը: Այս որոշումը, եւս, ռուսական հարձակումների թիրախ չդառնալու նպատակ ուներ:
Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը, ռուսական հարձակումների վտանգի ներքո, ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում է հեռանալ, եթե կարող են:
«Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է իրենց միջոցներով «հիմա» լքեն Ուկրաինայի տարածքը», ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Մտավախությունները խորացան հատկապես շաբաթ օրը Մոսկվայի մերձակայքում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով Դարյա Դուգինայի՝ հայտնի ռուս ծայրահեղ ազգայնական գործչի դստեր սպանությունից հետո: