«Ցանկացած հարցում հաջողության հասնելու համար նախ իրենք իրենց պետք է պատասխան տան, թե ինչու են ուզում, որ դա լինի։ Իրենք իրենց ներսում դա չգիտեն, դրա համար էլ չեն կարողանում ուրիշներին բացատրել։ Պետք է քաղաքական հիմնավորում լինի։ Տեսեք՝ ես չզլացա և խորհուրդ տվեցի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործողություններին։
Պատգամավորը, սակայն, չի կարծում, որ ընդդիմությունն իր այս խորհուրդը կգնահատի։ Ասում է, նրանք ավելի ազդեցիկ խորհրդատուներ ունեն։
Ա․Եղոյանն անդրադարձավ նա Արցախում, մասնավորապես Աղավնոյում, Բերձորում գոյություն ունեցող իրավիճակին, բնակչության տարհանմանն ու ասաց, թե մի տարածքը փոխարինվում է մեկ այլ տարածքով․ «Այնպես չէ, որ Արցախի իշխանությունները տեղյակ չէին։ Դա անակնկալ չէ ամենևին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: