Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Փաշինյանին հեռացնելու տարբերակներից մեկը ԱԺ պատգամավորների կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։
«Ընդդիմությունը պետք է ունենա վարչապետի կոնկրետ թեկնածու եւ ՔՊ-ի հետ խոսի հենց այդ թեկնածուի շուրջ, որովհետեւ անիրատեսական է ակնկալել, որ ՔՊ-ից քսան պատգամավորներ դուրս կգան իրենց խմբակցությունից եւ կմիանան, ասենք, «Հայաստան» խմբակցությանը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա եւ մյուս հանրահավաքները Փաշինյանին հեռացնելու խնդիրը չեն լուծում, ուստի պետք է անցնել կոնկրետ գործողությունների, գնալ ՔՊ եւ իմանալ, թե կոնկրետ որ պատգամավորը չի ցանկանում ընտրել ընդդիմության վարչապետի թեկնածուին, ժողովուրդն էլ պետք է հավաքվի ԱԺ-ի մոտ եւ այդ պատգամավորից հիմնավորումներ պահանջի։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանդիպումը նրա հետ չկայացավ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ