Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Ես ցավում եմ, որ Սեյրան Օհանյանը սպայից վերածվել է շահարկումներ անող մի մարդու, որին իր խմբակցության անդամները նույնիսկ տեղյակ չեն պահում իրենց հանդիպումների մասին»

Օգոստոս 23,2022 20:10

Այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց, որ իշխանություններից բացատրություններ պահանջենք. «Որ տեսնեք՝ կտաք, չեք տեսնում իրենց: Պատասխանատուն իրենք են, թող գնան Արցախում, Աղավնոյում բացատրեն: Բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, տեսե՞լ եք այսօրվա իշխանություններին երբեւիցե Արցախում: Ընդդիմությունը նախաձեռնել է, երկու անգամ նամակ ենք գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: Ինչո՞ւ չեն անցկացնում, ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց Սեյրան Օհանյանին. «Նախեւառաջ, միջխորհրդարանական որեւիցե հանդիպում անցկացնելու համար պետք է խորհրդարանում ներկա գտնվես, որ նոր դրանից հետո խոսեք միջխորհրդարանական հանդիպումների մասին: Երկրորդը՝ այդ հարցի պատասխանը Սեյրան Օհանյանի կուսակիցներին Արցախի ԱԺ նախագահը տվել է: Հանդիպում է տեղի ունեցել Արթուր Թովմասյանի եւ «Հայաստան» խմբակցության եթե չեմ սխալվում առնվազն երկու անդամի հետ, որից մեկը Արամ Վարդեւանյանն է եղել: Եվ հետո մենք կոնկրետ Արցախի ԱԺ նախագահի հետ պայմանավորվածություններ ունենք, թե որտեղ եւ երբ ենք անցկացնելու նշված հանդիպումները: Ինչ վերաբերում է պարտականություններ կատարելուն, Սեյրան Օհանյանը ավելի լավ է մտածի այն բանի մասին, որ արդեն կես տարի է աշխատավարձ են ստանում եւ Ազգային ժողով չեն գալիս, իրենց անմիջական պարտականությունները չեն կատարում»:

Ճշտեցինք, այսինքն, եթե պայմանավորվածություն կա ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների նախագահների միջեւ, ընդդիմությունը չի՞ կարող միջամտել, չունի՞ լիազորություն, որ դիմի՝ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնելու համար՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ընդդիմությունը ամեն ինչ էլ կարող է անել, բայց այն, ինչ այսօր խոսում են, դա ձեւականություն է: Եվ ես ցավում եմ, որ Սեյրան Օհանյանը սպայից վերածվել է շահարկումներ անող մի մարդու, որին իր խմբակցության անդամները ամենայն հավանականությամբ նույնիսկ տեղյակ չեն պահում իրենց հանդիպումների եւ զրույցների մասին: Դա տեղի է ունեցել Ազգային ժողովում հաճախ, երբ որեւիցե աշխատանքային հարցերի շուրջ իրենք խորշել են Սեյրան Օհանյանին տեղյակ պահել, կամ որեւէ ձեւով համագործակցել, կամ ինչ-որ ձեւով ներառել պարոն Օհանյանին: Ես չեմ ուզում ավելի կոշտ ձեւով արտահայտվել, բայց կարծում եմ, այստեղ մենք գործ ունենք Սեյրան Օհանյանի խնդրի հետ: Սա Սեյրան Օհանյանի խնդիրն է, եւ այն, որ ինքը տարբեր ինֆորմացիաների չի տիրապետում, կարող է երկու պատճառ ունենալ՝ կա՛մ նա ստում է, որը ես հույս ունեմ այդպես չի՝ իրեն հարգանքով վերաբերվելով, կա՛մ իրեն ուղղակի տեղյակ չեն պահում»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը իրավիճակին չի տիրապետում, ինչպես չէր տիրապետում Ազգային ժողովում իր խմբակցությանը ու չի էլ կարող տիրապետել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Սիմոնյան դեռ կգա պատասխանատվության ժամանակը, ներառյալ ասֆալտի կոնտրաստները և մնացած փողերի թեմաները։ Հատուկ ուշադրություն դարձրեք քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավմանը քանի դեռ կարող եք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031