Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անզեն եմ»․ Էդգար Ղազարյանը Փաշինյանի հետ ԶԼՄ-ների ներկայության պայմանով հանդիպում է պահանջում

Օգոստոս 23,2022 19:44

Էդգար Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԶԼՄ-ների ներկայության պայմանով հանդիպում է այս պահին պահանջում Հանրապետության հրապարակի հարթակից եւ հիշեցնում, որ 2018թ․-ին վարչապետի թեկնածու Փաշինյանը հրապարակում մարդկանց ներկայությամբ հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իսկ հյուրանոցում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակագրի օրվա խորհրդով նա այսօր նախաձեռնել է «Անկախության շարժումը» եւ քաղաքացիներին հրավիրել հրապարակ՝ հանրային պահանջով Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրանալու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով։

«Վստահ կարող է լինել, որ ես իրեն չեմ ծեծելու, կյանքում որեւէ մեկին ծեծած չկամ, բայց եթե վախենում է, կարող է հեռավորություն պահպանել՝ երեսուն մետր, արանքում էլ կարող են կանգնել ՊՊԾ բոլոր սպաները՝ զենքերով։ Ոնց ուզում է, իր նախընտրած տեղում կամ սենյակում։ Ես անզեն եմ, ալկոհոլի ազդեցության տակ չեմ, թմրանյութ երբեւէ օգտագործած չկամ»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ զրույցի ամենամեծ շահառուն հենց Նիկոլ Փաշինյանն է, եւ նա պետք է հանդիպի եւ լսի, թե ինչու պետք է հրաժարական տա․ «Այդ զրույցի շահառուներն են նաեւ ախուրյանցի Անոն, ՔՊ պատգամավորները»։ Ղազարյանը գնաց կառավարության շենք՝ առաջարկը Փաշինյանին ներկայացնելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031