Լրահոս
Օրվա լրահոսը

Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար և ավելի քան 70 կարատ ընդհանուր զանգվածով ադամանդե քարեր

Օգոստոս 23,2022 17:06

Նրա նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար, իսկ անձնական զննման արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված` տարբեր չափի և քաշի ադամանդե քարեր: Փաթեթավորումների և առկա սերտիֆիկատների վրա առկա տվյալների համաձայն, իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող թանկարժեք քարերի փոխադրման դեպքերը, ինչպես նաև շարունակում է պայքարը հանրապետության սահմանով առանց հայտարարագրման կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեմ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Դուբայ-Երևան ավիաչվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վ. Ո.-ին, որը ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար, իսկ անձնական զննման արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված` տարբեր չափի և քաշի ադամանդե քարեր: Փաթեթավորումների և առկա սերտիֆիկատների վրա առկա տվյալների համաձայն, իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։

Քաղաքացու մոտ չհայտարարագրված կանխիկ գումար հայտնաբերելու փաստով՝ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, իսկ մաքսային հսկողությունից թաքցված ադամանդե քարեր հայտնաբերելու փաստով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից առանձնացվել են նյութեր՝ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031