«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Սուրմալու»-ի փրկարարական օպերացիայի ժամանակ ի հայտ եկած խնդիրները չտեսնելու տալով՝ Փրկարար ծառայությանը օգնած չենք լինի։
Այո, փրկարարները հերոսաբար աշխատում էին, այո, ԱԻՆ եւ ՓԾ ղեկավար կազմը, տեղում, իրեն դրսևորել է դուխով ու կոմպետենտ։ Բայց կային մի շարք բացեր, որոնք պետք է լուծվեն` հետագայում փրկարարների աշխատանքը ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար։
Այսպիսով`
Կարդացեք նաև
- Փրկարար ծառայությունը չունի ուղղաթիռ, որի օդաչուն հենց նեղ մասնագիտացած կլինի բարդ պայմաններում փրկարարներին ու հրշեջներին աջակցելու համար։
- Փրկարար ծառայությունը չունի ծանր վերամբարձ կռունկ կամ մասնավոր կռունկի օպերատիվ ներգրավման պլան։ Ակնհայտ է նաև մեծ շինությունների փլատակների ազատման այլ տեխնիկայի ու սարքավորումների դեֆիցիտը։
- Փրկարար-պարամեդիկները դեպքի վայր են հասնում շտապ օգնությունից շատ ավելի ուշ, իսկ շտապ օգնության անձնակազմը չի կարող շատ մոտենալ հրդեհի վայր, քանի որ չունեն ծխի մեջ աշխատելու համապատասխան հանդերձանք:
- Փրկարար ծառայությունը չունի ծխային ու հրդեհային պայմաններում փլատակների տակ մարդկանց որոնելու մի շարք ժամանակակից տեխնիկական միջոցներ։
- Փրկարար ծառայությունը չունի սեփական կարիքների համար մարտական պայմաններում սնունդ և ջուր մատակարարող թիկունք կամ դրա կազմակերպման սխեմա։
- Ոստիկանությունը գաղափար չունի, թե ինչպես պետք է աշխատի նման իրավիճակներում։ Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցությունը շատ վատ մակարդակի է։