Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վրկ:
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Օգոստոսի 23-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վրկ: Օգոստոսի 23-25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.3°C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.2°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ