Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Անկախության հռչակագրի տոնի առթիվ․․․

Օգոստոս 23,2022 12:15

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անկախության հռչակագրի տոնի առթիվ․․․

Վերջին շրջանի հիբրիդային «տրենդային» հարձակումներից մեկը արցախյան առաջին պատերազմում հաղթանակին, հայ ժողովրդի հավաքական կարողություններին կասկած հարուցելն է, ստեղծել ապա ամրապնդել մի կործանարար համոզում, որ Հայաստանն անկարող է, Հայաստանն ի վիճակի չէ, Հայաստանը դատապարտված է․․․

Առաջին անգամ շուրջ երեսուն տարի, երկրորդ անգամ չորս տարի առաջ Հայաստանը, հայ ժողովուրդը շատ կարճ ժամանակով դուրս եկավ գոյատեւման ռեժիմից, հավատաց սեփական ուժին, իր առջև դրեց նպատակներ, հասավ լուծումների, որոնք հարյուրամյակներով թվում էր աներեւակայելի, անպատկերացնելի եւ անիրագործելի:

1994-ին արցախյան անհավասար առաջին պատերազմում հաղթանակով և 2018-ին թավշյա հեղափոխությամբ քաղաքակրթական քարտեզի վրա արդիական կերպարով, արդիական արժեհամակարգով ներկայանալու կարողության մասին է:

Աղետալի պատերազմում պարտությունից հետո հայ ժողովուրդը արագ վերադարձվում է «գոյատեւման» ռեժիմի, մեզ բոլոր միջոցներով փորձեցում են վերադարձնել սեփական փոքրության, անկարողության, ցեղասպանվածության, աշխարհում ոչ թե տեղ ու դեր, նշանակություն, կարևորություն, այլ առավելագույնը ստվերի տակ անկյուն ունենալու մտայնությանն ու հոգեբանությանը, որպեսզի ոչ մի դեպքում չամրապնդվի ստեղծագործական հավակնություններով եւ լայն աշխարհընկալմամբ ու մտահորիզոնով, սեփական գործունեության ու ստեղծագործական պոտենցիալի իրացման սահմանը պատմական Հայաստանի միֆական ընկալումներից դուրս տեսնող արդիական հասարակություն:

Այդպիսի հասարակությանը տիրելը, իշխելը, կառավարելն ու հարստահարելը կլիներ գրեթե անհնար, եթե այդ ժողովրդի ծոցում, այդ ժողովրդին առաջնորդելու հայտ ներկայացրած օտարահպատակ հարճերի բազմություն գոյություն չունենար։

Անվիճելի է, որ Հայաստանին բավական բարդ է դիմակայել փլուզվող աշխարհակարգի, գլոբալ մակընթացությունների և տարածաշրջանային՝ մի կողմից Ռուսաստան-Թուրքիա, մյուս կողմից Արևմուտքի միջև։ Բայց, անվիճելի է, որ բարդ ապրելու փոխարեն հասարակության համար ընդամենը հնարավոր է հեշտ մահանալ, եթե մտածողության ու աշխարհընկալման ռեժիմը միացված է «գոյատեւելու» սեփական թերարժեքության ռեժիմի վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031