Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ոլորտներ անտերության են մատնված, չկա համապատասխան վերահսկողություն. ո՞ւմ է դա ձեռնտու. «Փաստ»

Օգոստոս 23,2022 11:03

Երկրում քրեածին բարդ վիճակ է, որը խորքային պատճառներ ունի։ Նախևառաջ հանցագործությունների աճը պայմանավորված է հանրության շրջանում տիրապետող տրամադրություններով։ Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ յուրաքանչյուր փոքր միջադեպ կարող է վերջանալ հաշվեհարդարով։ Իսկ այս ամենն ատելության մթնոլորտի հետևանք է, քանի որ իշխանությունները չորս տարի շարունակ թշնամության և ատելության դոզայով թունավորել են հանրությանը, հանրության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացրել և բարիկադներ կառուցել։ Պատահական չէ նաև, որ երբեմն էլ վիճաբանություններն ու սպանությունները քաղաքական ենթատեքստ են պարունակում և անմիջականորեն կապվում են իշխանության ներկայացուցիչների անունների հետ։ Այսինքն, երբ մարդկանց համազգային գաղափարների շուրջ համախմբելու և հանրության տարբեր հատվածների միջև ատելությունը արմատախիլ անելու փոխարեն, հակառակն է արվում, նման դեպքերի հաճախակի կրկնությունները չպետք է բացառել։

Մյուս կողմից էլ՝ երկրում քրեածին իրավիճակը հանցագործությունների նախականխմանը միտված միջոցառումների և քայլերի բացակայության արդյունք է, իսկ եթե ավելի գլոբալ ասենք՝ հանրապետության պետական ողջ համակարգում տիրող ընդհանուր «բարդակի» հետևանք։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման ընթացքում հայտարարել են, թե պայքարում են քրեական ենթամշակույթի տարածման դեմ, իրավական համակարգում բարեփոխումներ են կատարում, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց փաստը մնում է փաստ, որ հանցավորությունն աճում է։

Բանն այն է, որ իրականում իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներն ավելի են նպաստում հանցավորությանն ու երկրում առկա բարձիթողի վիճակին, քանի որ իրենց ոչ այնքան հանցագործությունների կանխումն է հետաքրքրում, որքան իրավապահ համակարգը իշխանությունը պահելու գործիք դարձնելը։ Մի շարք ոլորտներ ուղղակի անտերության են մատնված, չկա համապատասխան վերահսկողություն, ինչի արդյունքում էլ ականատես ենք լինում տարօրինակ դեպքերի ու որոշ դեպքերում նաև ողբերգական իրադարձությունների։

Ինչպես տեսնում ենք, քրեածին իրավիճակն ու երկրում առկա քաոսային իրադրությունը չափազանց մտահոգիչ են. եթե նախկինում Հայաստանը համարվում էր ամենաապահով երկրներից մեկը, ապա հիմա վտանգ կա, որ կարող է դադարել այդպիսին լինել։ Իսկ թե ում է դա ձեռնտու, մտածելու հարց է:

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031