Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե «Ազատություն» ռ/կ-ի վրա «հարձակում իրականացնելու» համար դաշնակցականն այժմ կալանավորված է, ապա «Հեղափոխության պահապան» օգնականը «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացնելուց իշխանության դափնիների է արժանացել․ «Ժողովուրդ»

Օգոստոս 23,2022 10:05

«Ոչ մի րոպե դադար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանը՝ նկատի ունենալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով տեղում աշխատող փրկարարներին:

Արտակարգ իրավիճակների նախարարի օգնականը փաստացի մի անձ է, որ այժմ՝ հենց այս պահին, խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով է անցնում:

Այդ հանգամանքը, փաստորեն, բնավ չի կաշկանդում նախարար Փամբուխչյանին իրեն օգնական նշանակել մի անձի, որ, բացի ներկա դատական գործը, մինչեւ դա էլ լրատվամիջոցի վրա ձվային հարձակում իրականացնելու համար էր որպես մեղադրյալ ներգրավված: Բայց եթե «Ազատություն» ռ/կ-ի վրա «հարձակում իրականացնելու» համար դաշնակցական Գերասիմ Վարդանյանն այժմ կալանավորված է, ապա «պահապան» օգնականը «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացնելուց հետո ոչ միայն չի կալանավորվել, այլեւ իշխանության բարձրագույն դափնիների է արժանացել, պաշտոն ստացել ու սկսել հիացական լուսանկարներ հրապարակել իր աշխատասենյակից, ԱԻՆ աշխատաժողովներից ու, որ ամենանողկալին է, խրոխտ կեցվածքով՝ փլատակների վրայից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Հայկ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031