Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է նորից վերընթերցենք մեր պետության «ծննդյան վկայականը»՝ վերականգնելու համար հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ. «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Անկախության հռչակագրի վերաբերյալ

Օգոստոս 23,2022 09:51

Հայտարարություն

Օգոստոսի 23-ը հայ ժողովրդի պատմության կարևորագույն ամսաթվերից է․ 32 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ անկախության հռչակագիրը, որով Հայաստանը հռչակվեց ինքնիշխան պետություն և սկիզբ դրվեց մեր երկրի անկախացման գործընթացին։

Հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող 12 կետերից կազմված փաստաթուղթը իրականացրեց մեր տասնամյակներ փայփայած երազանքը, ձևակերպվեցին ժողովրդավարական և ազգային պետականություն ունենալու բոլոր նախապայմանները։

Մենք իմաստուն ենք եղել ի սկզբանե, գիտակցել ենք անկախություն ու պետություն ունենալու կարևորությունն ու գինը և հստակ ենք պատկերացրել այն պահելու ճանապարհը։

Այսօր, երբ մեր պետությունն ու պետականությունը կանգնած են մեծ մարտահրավերների առջև, երբ երբեմն անհիմն թերագնահատվում են մեր ժողովրդի միասնական և կամային լինելու որակները, պետք է նորից վերընթերցենք մեր պետության «ծննդյան վկայականը»՝ վերականգնելու համար հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, խոստանալու համար ինքներս մեզ, որ չենք հեռանա մեր հայրերի ընտրած ուղուց, երազանքից, այլ կվերադարձնենք Հայաստանին՝ իր ապագայի համար որոշումներ կայացնելու լիարժեք իրավունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031