Կիրակի Քաջարան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շարքում առանձնացավ Աբովյան փողոցում պուրակ-խաղահրապարակի բացման արարողությունը։ Այն հնարավոր դարձավ իրականացնել սուբվենցիոն ծրագրով, որի ընդհանուր արժեքը՝ 36,8 մլն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը 22,1 մլն դրամ է, իսկ համայնքինը՝ 14,7 դրամ։
Մուտքը երիզող ժապավենը կտրելու պատիվը տրվում է Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։
Կարդացեք նաև
Օրը տոնական էր, իսկը բոլորի մաղթանքը՝ խաղաղությունը, որ խաղահրապարակ-պուրակում միշտ խաղերն ու զրուցելու թեմաներն ուրախության առիթով լինեն։
Ի դեպ, օրվա առիթով Քաջարանի մշակույթի պալատում՝ Երեւանում գործող «Մոսկովյան տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց մշակութագործարարական կենտրոն: Ըստ կենտրոնի ներկայացուցիչների, այս կենտրոնը թվով 7-րդն է հանրապետությունում։ Նախաձեռողները համոզված են՝ կենտրոնը կնպաստի Քաջարանում ռուսաց լեզվի հանրայնացմանն ու ռուսական մշակույթի տարածմանը:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ