Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսվարողները ծանուցվում են հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին

Օգոստոս 22,2022 18:04

Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողներն իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները պարտադիր կերպով պետք է մաքուր և բարեկարգ պահեն, ապահովեն սահմանված նորմերը: Քաղաքում գործող տնտեսվարողներից 4403-ը արդեն ծանուցվել ու ստացել է զգուշացման թերթիկ: Կծանուցվեն նաև համայնքային ենթակայության հիմնարկները:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել գործընթացն ու քայլեր ձեռնարկել՝ տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:
***
Բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով քաղաքապետարանը շարունակում է ուժեղացված ստուգայցերը: Նախորդ երկու շաբաթում կազմվել է 57 արձանագրություն, ընթացքում է 80 վարչական վարույթ:
***
Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու նպատակով համայնքը մտադիր է Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցել: Հայտարարվել է նախագծի ճշգրտման մրցույթ: Միաժամանակ հանձնարարվել է Ջրային կոմիտեի հետ քննարկել Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի գործարկման հնարավորությունը:
***
Վերակառուցվում և արդիականացվում է Աշտարակի խճուղու արտաքին լուսավորության ցանցը: Բոլոր մալուխները կտեղափոխվեն դիտահորեր: Սկսվել է հողանցման նախապատրաստումը, որից հետո կտեղադրվի 125 նոր հենասյուն:
Ազատության հրապարակի լուսավորության ցանցը ևս կարդիականացվի: Առաջիկայում կհայտարարվի նախագծային մրցույթ:
***

«Կասկադ» համալիրի վերին հատվածում՝ անավարտ շինարարության տեղում, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար համայնքը տևական ժամանակ բանակցություններ է վարում: Այժմ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Առաջիկայում ծրագրի իրականացման առնությամբ կլինեն առավել մանրամասն քննարկումներ:
***
Համայնքային և դպրոցական գրադարաններն ամեն տարի իրենց ծախսերում պետք է առանձին տողով միջոցներ նախատեսեն գրքերի ձեռքբերման համար: Մանկապարտեզները նույնպես կհամալրվեն ուսուցողական և զարգացնող գրքերով: Ստեփանակերտում գործող Շուշիի գրադարանը համալրելու նպատակով ևս համատեղ աշխատանքներ կտարվեն:

Զուգահեռաբար, գրադարաններից պետք է դուրս գրվի հնամաշ, արդիականությունը կորցրած գրականությունը:

Գրադարանների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար ընթերցողների և հրատարակիչներ մասնակցությամբ հանդիպումներ կկազմակերպվեն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031