Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը Թեհրանում այսօր հուշագիր են ստորագրել տրանսպորտային տարանցումները առավել դյուրին դարձնելու վերաբերյալ, տեղեկանում ենք ԻԻՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան թվիտերյան էջից:
Ռուսական կողմը բանակցություններում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
«ԻԻՀ-ում ՌԴ դեսպանատունը հաղորդել է՝ «փաստաթուղթը կնպաստի, որ անդամ երկրների միջև մաքսային գործընթացները լինեն ավելի արագ և դյուրին», – նշում է ՏԱՍՍ-ը, հիշեցնելով, որ Իրանից Ռուսաստան ապրանքների տարանցման հիմնական ցամաքային ուղին անցնում է Ադրբեջանի տարածքով:
Կարդացեք նաև
⚡️ On August 22, a Memorandum between Russia, Iran and Azerbaijan on the facilitation of transit traffic was signed in Tehran.
— Russian Embassy, IRI (@RusEmbIran) August 22, 2022
🇷🇺🇮🇷🇦🇿
The Russian side at the talks was represented by the head of the Federal Customs Service, Vladimir Bulavin. pic.twitter.com/R2Q1F6vDez