Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Քանի՞ տոկոսն է դրական վերաբերվում Փաշինյանի՝ Էրդողանի Քուրբան Բայրամը շնորհավորելուն. Gallup-ի հարցման արդյունքները

Օգոստոս 22,2022 14:51

Gallup International կազմակերպության հարցումների համաձայն՝ Հատիսի բարձունքին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ Գագիկ Ծառուկյանի նախագծին միանշանակ դրական է վերաբերվում 34,2 %-ը, միանշանակ բացասական՝ 19 %-ը, ավելի շուտ դրական՝ 25,1%-ը, ավելի շուտ բացասական՝ 8,1 %-ը, դժվարացել է պատասխանել՝ 13, 6 %-ը:

Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը միմյանց շնորհավորել են Քուրբան Բայրամի եւ Քրիստոսի պայծառակերպության տոների առիթով, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Այս հարցին «միանշանակ դրական» պատասխանն է տվել ընդամենը 9,4 %, 21.8 %-ը պատասխանել է՝ «ավելի շուտ դրական», 9,8%-ը ավելի շուտ բացասական է վերաբերվել, 34,6%-ն ասել է, որ միանշանակ բացասական է վերաբերվում, իսկ 24,5%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցվածների 46,6 %-ի կարծիքով՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, 53,4 %-ը, սակայն, հակառակ կարծիքին է: 73,1 %-ը տեղյակ է դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին, 26,9 %-ը՝ ոչ: Հարցվածների 11,6%-ը պրոդյուսերի մահվան մեղադրում է իշխանություններին, 6,4 %-ը՝ դատական համակարգի ներկայացուցիչներին, 45,7 %-ի կարծիքով՝ նրա մահվան պատճառը առողջական խնդիրներն են եղել, 35,9%-ը դժվարացել է հարցին պատասխանել:

Հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պե՞տք է վերադառնան ԱԺ, թե ոչ, այս հարցին 11,4 %-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 14,7%-ը՝ ավելի շուտ այո,, 11, 1 %-ը ավելի շուտ՝ ոչ, 31,4%-ը՝ միանշանակ ոչ, 31,2%-ը դժվարացել է պատասխանել:

Ըստ հարցման արդյունքների՝ եթե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեին, ՔՊ-ին ձայն կտար 16,1 %-ը, «Հայաստան» դաշինքին՝ 5,1 %-ը, «Պատիվ ունեմ»-ին՝ 2,7 %-ը, ԲՀԿ-ին՝ 2,3 %-ը: Ոչ մեկին ձայն չէր տա 4,5 %-ը: 32,8 տոկոսն ասել է, թե չի մասնակցելու ընտրություններին։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031