Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին՝ ցավակցության համար:
«Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, թանկագին պարոն փոխխոսնակ: Դա շատ սիրալիր է Ձեր կողմից», – Թվիթերում գրել է թուրք դիվանագետը:
Հիշեցնենք՝ Թվիթերում Ռուբինյանը Սերդար Քըլըչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը ցավակցել էր երկրում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ:
Ավելի վաղ Քըլըչն էր ցավակցել Ռուբինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ: