Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վրկ:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 22-ին, 23-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Օգոստոսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վրկ:
Օգոստոսի 22-25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ