Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փեթակից» դուրս են հանվել բոլոր վտանգավոր նյութերը, պատճառ չկա՝ թույլ չտան աշխատելու»․ տնտեսվարողներն ու աշխատակիցները պահանջում են բացել առեւտրի կենտրոնը

Օգոստոս 22,2022 13:48

«Փեթակ» առեւտրի կենտրոնը օգոստոսի 14-ից Սուրմալուի պայթյունից հետո մինչ օրս փակ է․ այսօր «Փեթակի» աշխատակիցներն ու տնտեսվարողները հավաքվել էին կենտրոնի մոտ եւ պահանջում էին թույլտվություն՝ վերսկսելու աշխատանքը։

Աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց որեւէ բացատրություն չեն տալիս, թե ինչու չի կարելի աշխատել։

«Փլուզումն են պատճառաբանում, բայց այդ շենքը մեզանից շատ հեռու է, եթե փլուզում էլ լինի՝ մեզ չի հասնի, էդ շենքը 200 մետր հեռու է մեզանից։ Պատճառ չկա, որ թույլ չտան աշխատենք»,-ասացին աշխատակիցները։

Նրանք ասում էին, որ բոլորն ընտանիք են պահում, իսկ անորոշ վիճակն արդեն տանելի չէ, ուզում են աշխատել․ «Մարդիկ պարտքեր, վարկեր ունեն, տնտեսվարողները վարկեր ունեն։ Եթե չաշխատենք, ո՞վ է վճարելու մեր փոխարեն։ Վարկի օրը որ գա, չկարողանանք վճարենք, բանկին հետաքրքրելո՞ւ է, որ չենք աշխատել»։

Տնտեսավարողներից մեկն էլ ասաց, որ վարձու աշխատողները, բանվորներն արդեն սկսել են այլ աշխատանք փնտրել․ «Ասենք՝ որ բացվենք ու աշխատող չունենանք, հիմա էլ ընկնենք աշխատող փնտրե՞նք։ Կամ օրինակ՝ բանվորին օրը 5 հազար դրամ էի տալիս, մարդը տուն է պահում, քանի օր է՝ չի աշխատում, մեկը մտածե՞լ է՝ էդ բանվորներն ու վաճառողները ո՞նց են ապրում էս քանի օրը»։

Տնտեսվարողները խնդրում են իրավապահների տեղադրած ժապավենը, որով փակվել է ճանապարհը, որ քննչական աշխատանքներ իրականացվեն՝ տեղափոխեն մի փոքր այն կողմ, տարածքը, ճանապարհը միակողմանի բացվի, որ առեւտրի կենտրոնը վերսկսի աշխատանքը։ Նրանք ասացին, որ ԱԻՆ-ը թույլատրել է, որ առեւտրի կենտրոնը բացվի, սակայն պետք է քննչական մարմինները համաձայնություն տան։

«Փեթակի» հարեւանությամբ գործող առեւտրի այլ կենտրոններն աշխատում, են, տնտեսավորողները վստահեցրին, որ «Փեթակից» դուրս են հանվել բոլոր վտանգավոր նյութերը, ուստի, ըստ իրենց, որեւէ խնդիր չկա թույլ չտալու աշխատել։

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․ ««Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։

Ցույցի մասնակիցները նշեցին, որ եթե խնդիրն այսօր չլուծվի եւ իրենց վերջանական պատասխան չտան՝ վաղը կրկին բողոքի ցույց են անելու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031