Լրահոս
Օրվա լրահոսը

48,9%-ի կարծիքով` Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներն անդրադառնում են Հայաստանի վրա

Օգոստոս 22,2022 13:12

Gallup International կազմակերպությունը Հայաստանում հետազոտություն է իրականացրել  եւ հեռախոսային հարցմանը մասնակցել է 1005 քաղաքացի:

Արդյոք Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում արդարացվա՞ծ են. այս հարցին օգոստոս ամսին 19,8 %-ը պատասխանել է «լիովին արդարացի են», ապրիլ ամսին նույն պատասխանն էր տվել 27%-ը: «Ընդհանրապես արդարացի չեն» պատասխանն է տվել 36,2 %-ը՝ օգոստոսին, իսկ 24,7%-ը՝ ապրիլ ամսին:

Ինչպե՞ս եք վերաբերվում պատժամիջոցներին/սահմանափակումներին, որոնք Արեւմուտքի պետությունները կիրառել են Ռուսաստանի դեմ: Այս հարցին եւս օգոստոս եւ ապրիլ ամիսներին տարբեր պատասխաններ են տրվել: Մասնավորապես, օգոստոս ամսին հարցվածների 9,5%-ն ասել է, որ պատժամիջոցներին դրական է վերաբերվում, իսկ ապրիլ ամսին նման պատասխան էր տվել 8,4 %-ը:

Ձեր կարծիքով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներն անդրադառնո՞ւմ են նաեւ Հայաստանի վրա. այս հարցին օգոստոսին հարցվածների 48,9%-ը պատասխանել է «միանշանակ ազդում են», ապրիլ ամսին նույնպիսի պատասխան է տվել 53, 9%-ը: Օգոստոսին հարցվածների 6,6%-ի կարծիքով՝ դրանք ընդհանրապես չեն ազդում Հայաստանի վրա, ապրիլին հարցվածների 8,2 %-ն էր նման պատասխան տվել:

Օգոստոսին հարցվածների 42,7 %-ը կանխատեսել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ուկրաինայի պարտությամբ, մինչդեռ նման պատասխան տվածների թիվն ապրիլին ավելի մեծ էր` 53,5 %:

Ապրիլ ամսին հարցվածների 68,4 %-ն ասել է, որ ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, օգոստոսին նման պատասխան է տվել 67 %-ը: Ապրիլին հարցվածների 42%-ը նաեւ ասել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կհանգեցնի աշխարհակարգում գլոբալ փոփոխությունների, օգոստոս ամսին նույն հարցին նման պատասխան է տվել 38,9 %-ը, իսկ 8,3%-ի կարծիքով՝ ոչ մի փոփոխություն էլ չի լինի: Ապրիլին հարցվածների 7,2 %-ը եւս պատասխանել է, որ միանշանակ ոչ մի փոփոխություն չի լինի:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031