Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գինն է տենդեր շահելու գլխավոր նախապայմանը, միշտ էլ հաղթելու է ամենաէժանն ու ամենաանորակը. Վահրամ Միրաքյան

Օգոստոս 22,2022 10:37

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս զեբրան գծվել է մի քանի ամիս առաջ: Հիմա գրեթե չի երևում: Գիտեք էս թեման, ողջ քաղաքը նույն վիճակում է: Հիշում եմ, վատ ներկով գծանշումների խնդրի մասին դեռ մի 2-3 տարի առաջ Հակոբ Կարապետյանն էր գրել: Ինչո՞ւ տարիների ընթացքում էս պրիմիտիվ հարցը չի լուծվում: Որովհետև հիմնական մոտեցումն է` խնդիրների հետևանքները լուծել, ոչ թե պատճառները:

Իսկ ո՞րն է պատճառը: Էս դեպքում հիմնական պատճառը մեր պետության տենդերների համակարգն է, որտեղ պրոյեկտը հաղթում է հիմնականում մեկ չափորոշիչով՝ գնով:

Դե, եթե գինն է տենդեր շահելու գլխավոր նախապայմանը, նշանակում է միշտ էլ հաղթելու է ամենաէժանն ու ամենաանորակը: Ինչ ուզում եք արեք, մեկա տենդերների արած ամեն ինչ անորակ է լինելու, պետական համակարգն է էդպես դրված:

Լուծո՞ւմ: Լուծումը բազմաթիվ երկրներում վաղուց մշակված է: Օրինակ, տենդեր կարող են շահել միայն այն կազմակերպությունները, որոնք.

1.Տարվա ընթացքում իրենց շահույթից պարտադիր հատված են հատկացրել սոցիալական ծրագրերին:

2.Ակտիվ են տնտեսության իրենց ոլորտի բարեփոխման հարցերում:

3.Իրենց առաջարկած պրոդուկտը տեղական է կամ ունի տեղական բաղադրիչներ:

4.Հայտարարված տենդերի ոլորտում ունի 2 պլյուս տարիների գործունեության հաջողված փորձ և այլն:

Հիմա կասեք՝ բա սենց նոր սկսող բիզնեսները չեն կարող օգտվել տենդերներից: Հա, իհարկե չեն կարող, նոր սկսողները թող մեր հարկերով բիզնես էքսպերիմենտներ չանեն: Մի քանի տարի մասնավոր շուկայում ուժեղանալուց ու փորձից հետո նոր անցնեն տենդերներին:

Իսկ հիմա Հայաստանի տենդերների համակարգն էնպես է, որ ամեն մի արկածախնդիր կարող է ՍՊԸ բացել, տենդերի գումարը շահել, կիսատ պռատ գործն անել ու էդ գումարով գնալ Իսպանիա՝ տուն գնել: Տարվա կեսից էլ իր արած գործը նորից անելու կարիք է ունենալու, ու բյուջեի վրա գործը կրկնակի նստի: Բայց զատո «ամենաէժան» գինն է շահել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031