Shamshyan.com. Oգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին:
Վթարի հետևանքով Ֆ. Հակոբյանն ու ուղևոր` Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Սուրեն Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հակոբյանը, տեղում մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ ժամը 07:40-ին, «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ս. Փիրումյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու մահացածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
Լուսանկարը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: