Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միջանցքի ձևավորման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ․ «Հետք»

Օգոստոս 21,2022 22:03

Հայաստան-Արցախ նոր միջանցքի ձևավորման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ, որովհետև նոր միջանցքը ևս գտնվելու է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո։ Այդ լուրը Արցախի նախագահի աշխատակազմը հաստատել է «Հետքի» հարցմանն ի պատասխան։

Պատասխանելով այն հարցին, թե ըստ 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի տրամաբանության, որը սահմանված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ տարածքներ արդյոք վերադառնալու են և անցնելու ռուսական վերահսկողության տակ, Արցախի նախագահականից պատասխանել են. «Բնականաբար։ Ըստ 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»։

Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Լաչինի նոր միջանցքն անցնելու է Քաշաթաղի և Շուշիի շրջաններով։ «Քաշաթաղի շրջանում միջանցքի հատվածն ընդգրկում է Մարաթուկ, Մելիքահող, Հունանավան և Մեղվաձոր բնակավայրերի ու բնակատեղիների տարածքը, Շուշիի շրջանում ճանապարհն անցնում է Հին շեն և Մեծ շեն համայնքներով և Տասը Վերստ գյուղի տարածքում միանում է Գորիս-Ստեփանակերտ գործող մայրուղուն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Սիվիլնեթից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031