Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը այսօր արծաթե մեդալ նվաճեց:
Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում հանդիպեց իրանցի Սաեիդ Էսմաելի Լեիվեսիի հետ: Մեր ըմբիշը գոտեմարտի ամբողջ ընթացքում միավորներով ընթանում էր առջեւից: Ու երբ թվում էր, թե հաղթանակն ապահովված է, վերջին վայրկյաններին կորցրեց զգոնությունը և թույլ տվեց, որ մրցակիցը կիրառի չորս միավորանոց հնարք, ինչն էլ մարտի ելքը վճռեց նրա օգտին։
Սուրեն Աղաջանյանը բավարարվեց արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ