Շաբաթ օրը Մոսկվայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է Պուտինի խորհրդականի դուստրը: Լրագրող և քաղաքագետ Դարիա Դուգինային սպանած ռումբը տեղադրված էր նրա հորը պատկանող մեքենայի մեջ։
Հարազատներից մեկի խոսքով՝ հենց վերջինս է եղել այս հարձակման թիրախը, որը տեղի է ունեցել շաբաթ, լույս կիրակի գիշերը Մոսկվայի մերձակայքում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Դուգինը 2021-ին հայտարարել էր «Մենք (Ռուսաստանը) օգնեցինք Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ՝ զոհաբերելով մեր դաշնակցին (Հայաստանին): Հիմա Բաքվի հերթն է իր խոստումները կատարել…»: Դավաճանություն, որը հրապարակայնորեն ճանաչվել է Ռուսաստանի հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մտերիմ մարդու կողմից։ Նշենք, որ Նարիշկինն ինքը ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հավատարիմ ընկերն է։
Ալեքսանդր Դուգինը հայտնի է որպես «եվրասիական» դոկտրինի քարոզիչ, որը Եվրոպայի և Ասիայի միջև Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող մի տեսակ դաշինք է: Նա 2014 թվականից ի վեր Եվրամիության պատժամիջոցների թիրախում է, որոնք ընդունվել են Վլադիմիր Պուտինի բանակի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: Վերջին տարիներին Ուկրաինան նաև արգելել է վաթսունամյա քարոզչի գրքերը, վերջինս ստացել էր «Պուտինի Ռասպուտին» մականունը։
Կարդացեք նաև
Անկեղծ ցավակցություններ Ալեքսանդր Դուգին հորը, ով այժմ ապրում է հայ ծնողների ողբերգությունը։ Նրանց, ում երեխաները զոհվել են 2020 թվականին Կրեմլի դաշնակիցների՝ Ադրբեջանի և Թուրքիայի անօդաչու սարքերի և ֆոսֆորային ռումբերի տակ։ Դիմացինի ոչնչացումը երբեք որևէ խնդրի լուծում չէ:
Հավելենք, որ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլո Պոդոլյակը հերքել է Ուկրաինայի ցանկացած մասնակցություն պայթյունին, որի հետևանքով Մոսկվայի մերձակայքում զոհվել է Վլադիմիր Պուտինի մտերիմ գաղափարակից Ալեքսանդր Դուգինի դուստր Դարիա Դուգինան: Իր հերթին, ռուսական դիվանագիտության խոսնակ Մարիա Զախարովան Telegram-ում գնահատել է. «Եթե ուկրաինական հետքը հաստատվի (…) և դա պետք է ստուգվի իրավասու մարմինների կողմից, ապա դա կլինի Կիևի ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչության քաղաքականություն»։
Աննա ԱԶՆԱՈՒՐ
Լուսանկարը՝ www.arabobserver.com-ի