Օգոստոսի 21-ին Քաջարան քաղաքը նշում է իր օրը։ Քաղաքում տրամադրությունը բարձր էր. համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը փողային նվագախմբի հնչյունների ներքո ընդունում էր բոլոր հյուրերին։
Նախ եւ առաջ հարգանքի տուրք մատուցվեց արցախյան բոլոր պատերազմներում զոհված քաջարի հերոսների հիշատակին։
Կարդացեք նաև
Սյունյաց թեմի տեղապահ Տեր Մակար վարդապետը հոգեհանգստյան կարգ մատուցեց։ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարե Ղազարյանն ու Հայկ Հարությունյանը, Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի վարչակազմը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, գործարար Գարիկ Ղազարյանը, մարզի համայնքների ղեկավարներ ու այլք մեկիկ-մեկիկ ծաղիկներ դրեցին անմահացածների շիրմաքարերին, խնկարկեցին նրանց հիշատակը։
Քաջարանի 64-ամյակի օրը Գետափնյա փողոցում հանգստյան գոտի բացվեց։ Օրվա այլ միջոցառումների մասին կգրենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ