«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է սեպտեմբերի 25-ին կայանալիք Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակն այստեղ գլխավորում է մինչև վերջերս Լոռի Բերդի Ագարակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարլեն Վերմիշյանը։
Կարլեն Վերմիշյանը ծնվել է Ագարակում։ Նրան իր բնակավայրում համարում են որպես նախաձեռնող, տեղյակ բոլորի խնդիրներից և պատրաստակամ աջակցելու։
Նրա դրական որակները նկատվել են նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում․ օրինակելի վարքագիծ դրսևորելու շնորհիվ արժանացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչմանը։ Նա Լոռի Բերդից առաջիններից է եղել, որ որոշում է կայացրել մասնակցել 44-օրյա պատերազմին։
Կարլեն Վերմիշյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, իր մասնագիտական հմտությունները կիրառում է կյանքում՝ իր հայրենի գյուղում զբաղվելով գյուղատնտեսությամբ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կարդացեք նաև
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ