«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը:
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը:
Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:
Կարդացեք նաև
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ