Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին