Սիրով տեղեկացնում ենք, որ «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին նշանակված ավագանու համամասնական ընտրակարգով ՏԻՄ հերթական ընտրությանը` հանուն հաղթանակի և հանուն Սիսիան համայնքի ժողովրդավարության և անվտանգության:
Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է սիսիանցիների ճնշող մեծամասնության հարգանքը վայելող Սևակ Մուսաթյանը, ով աշխատանքի բեղուն կենսագրություն է ամբարել Անգեղակոթի գյուղապետարանում, Գորայքի և Սիսիանի համայնքապետարաններում, Սյունիքի մարզպետարանում` որպես առաջատար մասնագետ և եկամուտների հավաքագրման մասնագետ:
Մասնագիտությամբ տնտեսագետ պարոն Մուսաթյանը, բոլորի սիրելի ընկեր Սևակը, երկար տարիներ աշխատել է նաև Անգեղակոթ, Սառնակունք, Սպանդարյան, Շաղաթ, Բալաք, Արևիս, Իշխանասար գյուղերի հանրակրթական դպրոցներում՝ որպես շախմատի ուսուցիչ: Սևակ Մուսաթյանն իր նվիրյալ ընկերների հետ առաջին օրից կանգնել է մեր երկրում հեղափոխական փոփոխությունների մատույցներում:
Այսօր էլ Սևակ Մուսաթյանն անվրդով պայքարում է երկրում և խոշորացված Սիսիան համայնքում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու, նախկին հանցագործ իշխանությունից մնացած հոռի բարքերը արմատախիլ անելու և արդարության հաստատման համար:
Կարդացեք նաև
Տեր և տիկին Սևակ և Աննա Մուսաթյանները երկու դստեր և մեկ որդու հոգատար ծնողներ են, ապրում են Սիսիան քաղաքում:
Գալիս ենք հաղթելու, և ոչինչ բացի հաղթանակից:
Հանուն Սիսիանի, հանուն հաղթանակի, հանուն Հանրապետության:
Առնոլդ ԲԼԵՅԱՆ
Արտաքին գործերի քարտուղար,
«Հանուն Հանրապետության» կուսակցություն