Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշեն-Սադախլո կամրջի շինարարության շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2015 թ.-ին․ Վահե Դավթյան

Օգոստոս 20,2022 23:59

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերձիշխանական շրջանակները շարունակում են տարածել այն կեղծ տեղեկատվությունը, որ Բագրատաշեն-Սադախլո կամրջի շինարարության շուրջ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են 2018 թ.-ին։

Մինչդեռ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2015 թ.-ին, իսկ 2016 թ.-ին արդեն սկսվել էին փորձագիտական աշխատանքները, այդ թվում՝ օբյեկտի սեյսմիկ անվտանգության մասով (անձամբ մասնակցել եմ որոշ կազմակերպչական աշխատանքներին)։

Ավելին, «Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակետերի արդիականացում» ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների կողմից դեռևս 2012 թ.-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել