«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին։
Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորելու է Ախթալա համայնքի ներկայիս ղեկավար Արկադի Թամազյանը։ Նա արդեն հայտնի է որպես հաջողած և արդյունավետ համայնքի ղեկավար։ Նրան քաղաքացիները վստահում են։
Դրա վառ ապացույցն են Ճոճկանում համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելը (2012, 2016) և այնուհետ 2017թ․ Ախթալա խոշորացված համայնքի ընտրություններում հաղթանակը։
Արկադի Թամազյանի ուշագրավ կենսագրությունից հետաքրքրականը նաև նրա անցած զինվորական ուղին է։ Նա զինապարտ է։
Կարդացեք նաև
2020թ հոկտեմբերի 24-ից կամավոր ընդգրկվել է զորահավաքային միջոցառումներին և մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին՝ ղեկավարելով Լոռու մարզի կամավորական առաջին վաշտը որպես վաշտի հրամանատար:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
«Ապրելու երկիր» կուսակցություն