Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը աչքի է ընկել իր ոչ համեստ մրցելույթով: Այս տարիքային խմբի Հայաստանի աղջիկների հավաքականի անդամը մի շարք տպավորիչ հաղթանակներով հասել է եզրափակիչ:
Այստեղ նա շատ համառ մենամարտ է անցկացրել անգլիացի Սերենա Մալիի հետ եւ ի վերջո պարտության է մատնել նրան՝ մեր երկրի հաշվարկում գրանցելով առաջին չեմպիոնական ոսկին:
Մեր աղջնակին առաջինը շնորհավորել եւ պարգեւատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որն ամբողջ առաջնության ընթացքում թիմի կողքին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ