Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները, ոստիկանությունը սերտ համագործակցելով ԱԱԾ-ի հետ` հասկացել են, որ սպասվում է մասշտաբային հանրահավաք». Էդգար Ղազարյան

Օգոստոս 20,2022 21:26

Վարչական դատարանում Էդգար Ղազարյանի հայցի քննությունն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ օգոստոսի 23-ին հավաք անցկացնելու վայրի նկատմամբ սահմանափակում կիրառելու որոշման իրավաչափության վերաբերյալ ավարտվեց: Դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 22-ին, ժամը 16:00-ին:

Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս իշխանությունները, մասնավորապես, ոստիկանությունը ակտիվ համագործակցում է ԱԱԾ-ի հետ եւ պատասխանատու են ու վերահսկում են երկրում օպերատիվ իրավիճակը: «Շատ լավ պատկերացնելով մեր նախաձեռնած այս հանրահավաքի հնարավոր մասշտաբները, պարզելով մարդկանց ընդհանուր տրամադրությունը` նրանք հասկացել են, որ սպասվում է մասշտաբային եւ, վստահ եմ, նաեւ էական փոփոխություններ առաջ բերող գործընթաց: Եվ փորձում են բոլոր ձեւերով մեզ համար ստեղծել խնդիրներ, դժվարություններ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե շոշափվում են նաեւ հանրահավաքի մասնակիցների ինչ-որ անվտանգային խնդիրներ՝ ինչի՞ մասին է խոսքը, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Քաղաքացիների անվտանգությունը կարող է կապված լինել, ասենք, վարչապետի ագրեսիվության հետ: Եթե տեսնի, որ հրապարակում շատ մարդիկ են հավաքվում, իր հրաժարականը պահանջող փաստարկները շատ հիմնավոր են, ըստ էության՝ իրավական: Մեկ անգամ չէ, որ մենք նկատել ենք նրան անհավասարակշիռ վիճակում: Մեր տպավորություններից բացի, գոյություն ունի նաեւ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար պարոն Համբարձումյանի պաշտոնական եզրակացությունը, որ նա հոգեպես անհավասարակշիռ է, չի կարողանում դժվար իրավիճակներում կողմնորոշվել, սուբյեկտիվ է իր ենթակաների,  կողմնակիցների, նաեւ՝ ընդդիմադիրների նկատմամբ: Եթե հիշում եք, այս ամենը պարոն Համբարձումյանն ասաց Վազգեն Մանուկյանին քրեական պատասխաննատվության ենթարկելու՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության կապակցությամբ՝ 2021 թվականին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    էլի սկսեցիք առանց առուն տեսնելը ջուրը թռնելը․․․․ սպասեք թող հանրահավաքը լինի, տեսեք ինչքան մարդ կգա նոր սենց մեծ մեծ խոսեք։ Արդեն 3-րդ ասուլիսն է տալիս 23-ի հանրահավաքի մասով ու ակնկալվող մարդագլխաքանակի շուրջ պատանեկան հրճվանքով դատարկ դատարկ խոսում։ Եվ այս մարդը Արտակարգ և Լիազոր դեպան է եղել․․․․ խելքի աշեցեք, դեսպան նշանակողն էլ իրանից բեթար էր էլի, որ էս օրին հասանք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031