ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։
Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով։