Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ գրանցված արդյունքները եղել են տպավորիչ․ ՍԱՏՄ

Օգոստոս 20,2022 19:31

Դեռևս մեկ ամիս առաջ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել էր բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը, որին ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ՝ քննարկելու փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ գրանցված արդյունքները: Իսկ արդյունքները եղել են տպավորիչ, ինչն արձանագրել են սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատուները՝ շրջելով հանրապետության երկրորդ քաղաքի շուկայամերձ փողոցներում։ Ինչպես ներկայացրել է Դավիթ Առուշանյանը, արդեն մաքրվել են Արագած, Շահումյան փողոցների և Հաղաթանակի պողոտայի մայթերը, Լաչինի միջանցք կոչվող տարածքը, ապամոնտաժվել են տաղավարներին կից կառույցները, իսկ առեւտրականներին իրենց գործունեությունը շարունակելու համար առաջարկվել են այլ տարածքներ:

«Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և այստեղ մեկնարկած գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։ ՍԱՏՄ-ն այս միջոցառումների դրական ելքի ամենաշահագրգիռ կողմերից է»,- շեշտել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալին հանձնվելով շնորհակալագիր՝ կատարված աշխատանքում ներդրած ջանքերի համար: Շնորհակալագիր է հանձնվել նաև ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետին։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031