Ռուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար շրջանից Դաշնության խորհրդի անդամ ընտրված Էդուարդ Իսակովը հարազատ դստերը՝ Դիանային անվանել է «դավաճան»՝ ասելով, թե «նա ծախել է հորը, ընտանիքը և Հայրենիքը»:
Սենատորն այդպիսի հայտարարություն է հրապարակել այն բանից հետո, երբ Դիանա Իսակովան BBC ռադիոկայանին և «Մեդուզա» կայքին տված հարցազրույցում ասել է, թե դատապարտել է Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմը և վերջերս հեռացել է Ռուսաստանից:
Սենատորն ասել է, թե երբ իմացել է «հատուկ ռազմական գործողության» նկատմամբ դստեր վերաբերմունքի մասին, փորձել է հետը զրուցել, բացատրել այդ «օպերացիայի» անհրաժեշտությունը, առաջարկել է միասին այցելել «խորհրդային ժողովրդի ռազմական փառքի վայրեր», բայց այդ ամենը Դիանայի կողմից մերժվել է:
Էդուարդ Իսակովն ասել է, թե Դիանան իր դուստրն է առաջին ամուսնությունից, և նա Դիանայի դաստիարակությամբ չի զբաղվել: Նա պնդել է, թե աղջիկը հոգեկան հիվանդ է և ներկայանում է որպես ԼԳԲՏ համայնքի աջակից:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում