Մեր տեղեկություններով, երեկ ոստիկանություն է դիմել Ավանում գտնվող թիվ 177 դպրոցի փոխտնօրենն ու հայտնել, որ օրերս ինչ-որ հատուկ տեխնիկական միջոցներով բացել են իր աշխատասենյակն ու այնտեղից գողացել համակարգչի երկու մոնիտոր եւ տպիչ սարք՝ պրինտեր:
Կատարվում է նախաքննություն: Ոստիկանությունը փորձում է պարզել գողացված գույքի վնասի չափը: